Ռուս երգչուհի Ժասմինի ամուսնուն ցանկանում են հեռացնել մոլդովական քաղաքի քաղաքապետի պաշտոնից

21:21 • 04.07.16

Մոլդովայում Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի հետաքննիչները պահանջել են ժամանակավոր հեռացնել Իլան Շորին`ռուս երգչուհի Ժասմինի ամուսնուն Օրխեյ քաղաքի քաղաքապետի պարտականությունների կատարումից, գրում է Вести-ն: 

Շորը ձերբակալվել է հունիսի 22-ին: Դատարանը նրան ձերբակալել է 30 օրով: Վերջինս կասկածվում է հատկապես խոշոր չափի խարդախության և փողերի լվացման համար: 

Նախքան 2015-ին Օրխեյի քաղաքապետ ընտրվելը, գործարարը եղել է Banca de Economii տնօրենների խորհրդի ներկայացուցիչը, ինչպես նաև այդ և 2 այլ բանկերի հիմնական բաժնետերերից մեկը: Հենց այդ ժամանակահատվածում էլ 3 բանկերից անօրինական արտասահման է տարվել մոտ 1 մլրդ եվրո: